Համաշխարհային ռեկորդակիրը նշել է ծննդյան օրը.քանի տարեկան է նա

Ճապոնուհի Քանե Տանական, ով Գինեսի ռեկորդների գրքի համաձայն ճանաչվել է աշխարհի ամենատարեց կինը, կիրակի օրը դարձավ 119 տարեկան: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։

Տանական ապրում է Ֆուկուոկա պրեֆեկտուրայի ծերանոցում: Նա իր ողջ կյանքն աշխատել է խանութում, վաճառելով բրնձից հացեր:

1970-ականներին կինը անցել է թոշակի։ Ըստ Տանակայի խոսքերի, նա սիրում է վաղ արթնանալ և չի կարող հրաժարվել քաղցրից։

103 տարեկանում նրան հաջողվել է հաղթահարել ուռուցքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ