Մեծ Բրիտանիայում գիտնականներին հաջողվել է վերականգնել Նեսյամուն քրմի ձայնը, որը Եգիպտոսում մահացել է շուրջ երեք հազար տարի առաջ:
Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակված են Scientific Reports հանդեսում:
Մումիայի մոտ լավ պահպանվել են ձայնալարերը եւ կոկորդը: Համակարգչային շերտագրիչի միջոցով ինժեներները կազմել են հանգուցյալ քրմի խոսքի գործարանների եռաչափ մոդելը եւ այն տպել 3D-տպիչով: