Դիետոլոգը բացատրել է, թե որ օգտակար մթերքները կարող են վնասել օրգանիզմին

Բավարական սպառողական կենտրոնի դիետոլոգ Դանիելա Կրելն ասել է, թե որ օգտակար մթերքների չարաշահումը կվնասի օրգանիզմը: Այս մասին նա գրել է «Focus.de»-ում:

Օրինակ պահածոներում պարունակվում է լիկոպին հակաօքսիդանտը, որն ուժեղացնում է իմունային համակարգը եւ փոքրացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը, սակայն մետաղական տուփը կարող է վտանգավոր լինել:

Նրա խոսքերով, որոշ դեպքերում մետաղական տուփերի ներքին շերտում կա բիսֆենոլ A, որն ընկնելով սննդի մեջ օրգանիզմում կարող է հորմոնալ խախտումներ առաջացնել: Կրելը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ ապակե տարաներով պահածոներին:

Ձկան պահածոներում օգտակար նյութերից բացի, կարող է սնդիկ պարունակվել, իսկ շատ ձկների կերակրում են հակաբիոտիկներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ