«Օմիկրոն» շտամն ավելի քի՞չ է ախտահարում թոքերը

Ամերիկացի և ճապոնացի գիտնականների խումբը զեկույց է հրապարակել «Օմիկրոն» շտամի հետազոտելու մասին: Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Փորձարկումների ընթացքում պարզվել է, որ «Օմիկրոն» շտամը շատ ավելի քիչ է ախտահարել կենդանիների թոքերը։ Մահացության դեպքերի թիվը նույնպես ցածր է եղել։

Կենդանիների վերին շնչուղիներում հիվանդությունը տարածվել է ինչպես մյուս շտամների դեպքում։ Նմանատիպ արդյունքներ են ստացել նաև Հոնկոնգի գիտնականները։Պատճառն այն է, որ tmprss2 սպիտակուցը, որը կա թոքերի բջիջներում, թույլ փոխազդում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ