2022 թվականի խորհրդանիշը Վագրն է: Ինչպես ճիշտ դիմավորել գիշատչի տարին, ինչ հագնել, ինչ պատրաստել: Այս բոլոր հարցերի պատասխանները կստանաք՝ ընթերցելով այս նյութը:
Ինչ գույներով դիմավորել
Աստղագետները խորհուրդ են տալիս Ամանորի գիշերը կրել մուգ կապույտ, երկնագույն, փիրուզագույն, դեղին, ոսկեգույն, կանաչ եւ կամ շագանակագույնի երանգները: Չինական հորոսկոպով գույները ընտրում են մոլորակներից կախված, որոնք հովանավորում են տարվա խորհրդանիշին: Վագրի հովանավորը Յուպիտեր մոլորակն է: Գիշատիչը ճոխություններ չի սիրում, այդ պատճառով ավելի լավ է նախապատվություն տաք բնական եւ հանգիստ գույներին՝ խուսափելով վառ երանգներից:
Ինչպես զարդարել տունը
Տունը զարդարելիս եւս պետք է բավարարվել քչով: Կհամապատասխանեն մուգ կապույտ, երկնագույն, ոսկեգույն, կանաչ, սպիտակ եւ արծաթագույն երանգները: Եղևնու վրա զարդարանքները ցանկալի է միանման լինեն: Որքան մինիմալիստական ստացվի տոնական ծառը, այնքան ավելի լավ: Ամանորյա սեղանի վրա կարող են լինել մոմեր, թելեր, ժապավեններ, սակայն գլխավոր կանոն կա. այդ ամենը պետք է լինի աչքի մակարդակից ցածր, որպեսզի տեսնեք Ձեր դիմացը նստած մարդկանց:
Ինչ տեսքով դիմավորել
Վագրերի համար կարևոր է նրբաճաշակությունն ու մինիմալիստական մոտեցումը՝ հատկապես գույների ընտրության հարցում: Պետք չէ աքսեսուարների հարցում չափն անցնել:
Տղամարդիկ
Տղամարդիկ պետք է նախապատվություն տան դասական, զուսպ գույներին՝ շագանակագույն, մոխրագույն, սեւ: Ճիշտ կլինի հրաժարվել առօրյա հագուստից եւ ընտրել դասական ոճը: Կարելի է տաբատը համադրել միագույն վերնաշապիկի հետ: Իսկ վառ երանգի համար կարելի է փողկապ ավելացնել:
Կանայք
Աստղագետները խորհուրդ են տալիս Ամանորը դիմավորել արքայադստերը վայել: Զգեստները կարող են լինել ավանդական կտորներից: Սակայն լավ կլինի, եթե պահպանեք միագույն երանգը:
Ինչ պատրաստել
Արևելյան հորոսկոպով աստղագետները ընդգծում են, որ Վագրը սիրում է միս, այդ պատճառով էլ մսից պատրաստված կերակուրները ցանկալի է ունենալ սեղանին: Միեւնույն ժամանակ ցանկալի է խուսափել հնդկահավից եւ պատրաստել հավ: Այն կարելի է խաշել, տապակել: Որքան մսից պատրաստված կերակուր լինի սեղանին, այնքան լավ:
Ամանորյա ավանդույթներ
Տեսակետ է առկա, որ Ամանորից առաջ պետք է վճարել բոլոր տեսակի պարտքերը, ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում նեղացրել եք, ավարտել բոլոր չավարտած գործերը, դեն նետել ավելորդ եւ անպետք իրերը, որպեսզի ամեն ինչ սկսեք նոր, մաքուր էջից: Կան մի քանի նշաններ, որոնք կապված են գումարների, սիրո, հաջողության, առողջության հետ: Ահա դրանցից մի քանիսը.
որքան շատ ուտելիքներ լինեն ամանորյա սեղանին, այնքան շատ գումարներ կստանաք,
ացելի լավ է այդ գիշերը չքնեք, հակառակ դեպքում կարող եք հաջորդ տարվա հետաքրքիր իրադարձությունները եւս բաց թողնել,
որպեսզի հաջորդ տարում հանդիպեք Ձեր սիրուն, պետք է եղևնու վրա սրտի տեսքով աքսեսուար կախեք,
եթե հունվարի 1-ի առավոտյան Ձեր տուն առաջինը տղամարդ այցելու, ապա հաջորդ տարին տանտերերի համար հաջողակ է լինելու: