Որքան գումար է անհրաժեշտ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ- Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման համար. պարզաբանում

«Կան որոշ մանրուքներ, որոնք պետք է հաշվի առնվեն` սկսած ժամանակացույցից և վերջացրած նրանով, թե որ հատվածներում է կառուցվելու երկաթգիծը»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Գիտեմ, որ շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան անցումը` Երասխի մոտ: Այստեղ ուղղակի մի քանի հարյուր մետրի վերանորոգման խնդիր է: Երկրորդ ավելի խոշոր ներդրումը` Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որն արդեն բավականին ծախսատար է, որովհետև նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է և դարձել է ավտոմոբիլային ճանապարհ: Կարծում եմ, որ այնտեղ հստակ նախագիծ չունենք և չունենք մոտավոր գնահատական:

Կարծում եմ, որ խնդիրը կարող է լուծվել 200 միլիոն դոլարի սահմաններում: Իսկ ավելի խոշոր ներդրում է պահանջվելու ՀՀ սահմանից մինչև Հորադիզ երկաթգծի կառուցումը: Այնտեղ ներդրումները բավականին խոշոր են` 1 միլիարդ դոլարից ավելի ներդրում է պահանջվելու»,- հավելեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ