Սարգիսն ու Ռոզին շուտով մեզ կներկայացնեն սիրո իրական պատմություն

Սարգիս Գրիգորյանի ու Ռոզի Ավետիսովայի մասնակցությամբ նոր տեսահոլովակ է նկարահանվել, որի պրեմիերան նախատեսված է առաջիկա օրերին: Երգիչ Գեղամ Նահապետյանի կատարմամբ «Հազար երանի» երգի տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է:

Հոլովակի սյուժեի հիմքում իրական սիրո պատմություն է: Հասուն տարիքի կայացած տղամարդն, ում մարմնավորում է Սարգիս Գրիգորյանը, սիրահարվում է մատուցողուհու: Մատուցողուհու կերպարում  Ռոզի Ավետիսովան է: Տղամարդուն ինչ-որ բան խանգարում է առաջին քայլերն անել:

Հետո պարզվում է, որ նա նախկինում ամուսնացած է եղել եւ երեխա ունի:3 օր տեւած նկարահանումները շատ հաջող ընթացք ունեցան եւ շուտով հանրությունը կարող է գնահատել մեր աշխատանքը»,-ասաց ռեժիսորը՝ հավելելով, որ արդեն աշխատում են հաջորդ տեսահոլովակների վրա, ինչն էլ կհանգուցալուծի պամությունը:

Տեսահոլովակում էկրանավորել են հայտնի մարդու կյանքի իրական պատմությունը: Թե ում մասին է խոսքը, կբացահայտվի հաջորդ հոլովակներում:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ