Թոփ 10 ամենավտանգավոր ճանապարհները, որոնց միայն տեսքից սարսափել կարելի է

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհի 10 ամենավտանգավոր ճանապարհները:

1․Ճանապարհը Յունգասում (Բոլիվիա)

Լեգենդար «մահվան ճանապարհը» ամենավտանգավոր ճանապարհներից մեկն է: Տեղացիները այն անվանում են «ճակատագրի ճանապարհ»: Ճաապարհի երկարությունը 56 կմ է, ամենաբարձր կետը ծովի մակերևույթից  3.6 հազար մ, իսկ ամենացածրը՝ 330 մ: Ճանապարհը ունի շատ ոլորաններ, և դրա վրա չկան պաշտպանիչ պարիսպներ: Այն միշտ լի է աղբով, և շատ հաճախ ճանապարհը մառախլապատ է լինում:

2․ Կառնալի մայրուղին (Նեպալ)

Այս ճանապարհը ամեն տարի խլում է նվազագույնը 50 մարդու կյանք: Ճանապարհի ծածկույթը այնքան վատն է, որ բեռնատար մեքենաներին արգելված է այստեղ վարել: Ավելի հաճախ այստեղ ավտոբուսներ են  վարում տեղի բնակիչները: Այս ճանապրհն էլ ավելի վտանգավոր են դարձնում թափվող քարերը:

3.Կոտոպախի հրաբուխը տանող ճանապարհը (Էկվադոր)

Այս ճանապրհը չունի ո՛չ սողանքներ, ո՛չ ոլորապտույտներ, և նույնիսկ քարեր չեն թափվում: Բայց այն համարվում է աշխարհի ամենավտանգավոր ճանապարհներից մեկը: Գաղտնիքը մեկն է՝ 40 կմ երկարությամբ ճանապահը տանում է դեպի ակտիվ հրաբուխը: Վերջին անգամ այն ժայթքել է անցած տարի:

4.Ruta Nacional 5 երթուղին (Չիլի)

Տեսնելով այս ճանապարհը կկարծեք, որ այն աշխարհի ամենալավ ճանապարհներից մեկն է, սակայն այս 3364 կմ երկարություն ունեցող երթուղու 300 կմ-ի վրա մեծ քանակությամբ մարդիկ են մահացել: Այն գտնվում է Արիկա և Իկիկե քաղաքների միջև: Պատճառը չփոփոխվող տեսարանն է, շատ վարորդներ կորցնում են համակենտրոնացումը և դուրս գալիս երթուղուց: Հաճախ վարորդները քնում են ճանապարհին: Քիչ վտանգավոր չէ նաև կողային ուժեղ քամին:

5. Սկիպպերս կիրճի ճանապարհը (Նոր Զելանդիա)

Այս 25 կմ երկարություն ունեցող ճանապարհը գտնվում է հենց ժայռի մեջ: Ճանապարհը արդեն 140 տարի է գոյություն ունի: Լայնացնել այն հնարավոր չէ, այդ իսկ պատճառով առաջանում են շատ խնդիրներ: Այս ճանապարհով դժվար է անցնել նույնիսկ երկու մարդատար մեքենաների համար: Այն կառուցվել է 19-րդ դարում տեղի հանքափորերի կողմից:

 6.Գուոլյան լեռնային թունելը (Չինաստան)

Հայտնի լեռնային թունելը համարում է Չինաստանի տեսարժան վայրերից մեկը: Դրա երկարությունը 1.2 կմ է: Ճանապարհը բացվել է 1977 թ. մայիսի 1-ին: Այդ օրվանից այնտեղ տեղի են ունենում դժբախտ պատահարներ: Հաճախ պատահարները լինում են քարերի թափվելու պատճառով:

7.Դալթոն մայրուղին (Ալյասկա)

Այս մայրուղին հայտնվել է Տրանս-Ալյասկա նավթուղու կառուցման ժամանակ: Դեռ նախագծելիս հայտնի է եղել, որ ճանապարհը լինելու է ամենավտանգավորներից աշխարհում: Դրա երկարությունը 666 կմ է: Առաջին ավտոմեքենան անցել է այս ճանապարհով 1974 թ.: Երկար ժամանակ այն օգտագործվում էր միայն առևտրի համար: Բոլոր մեքենաներ համար մայուղին բացվել է 1994 թ.:

8.Գիլգիթ-Բալթիստանի լեռնային ճանապարհը (Պակիստան)

Ժայռային ճանապարհը գտնվում է ծովի մակերևույթից 3.3 հազար մ բարձրության վրա: Այստեղից բացվում է շրջակայքի հիանալի տեսարանը, չկան պաշտպանիչ պարիսպներ, իսկ քարերը գրեթե միշտ թափվում են:

9.Լուկսոր-ալ-Հուրգադա երթուղին (Եգիպտոս)

Այս ճանապարհին չկան ո՛չ սողանքներ, ո՛չ ջրհեղեղ: Ճանապարհն այնքան լայն է, որ նույնիսկ բեռնատարները կարող են առանց դժվարության անցնել: Այստեղի գլխավոր վտանգը մարդիկ են՝ կողոպտիչները, ահաբեկիչները և այլք:

10.Ստելվիո լեռնանցքը (Իտալիա)

Սա Ալպերի 2-րդ ամենամեծ լեռնանցքն է: Իրականում այս ճանապարհը այնքան վտանգավոր չէ, որքան վերը նշվածները, սակայն  այն սարսափելի վախենալու է թվում: Լեռնանցքը կառուցվել է դեռևս 19-րդ դարի վերջին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ