Մայրաքաղաքում առաջնային խնդիրը գերբեռնված երթևեկությունն է

Հասարակական տրանսպորտում դեռ պատշաճ չեն կազմակերպվում հակահամաճարակային կանոնները:

Միկրոավտոբուսներն էլ շարունակում են գերբեռնված երթևեկել: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր Աջափնյակում խախտումների վերաբերյալ արձանագրություն են կազմում:

Անցած տասը օրում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տարբեր վարչական շրջաններում 366 տրանսպորտային միջոց է ստուգել: Մասնագետներն ու պարեկները 28 արձանագրություն են կազմել, հիմնականում նախազգուշացումներ տվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ