«Մերսեդես»-ը տապալել է գազախողովակի սյունը, ջարդոնի վերածել կայանված 2 մեքենա. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում 25-ամյա Ա. Ղ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտա-Երևանյան փողոց-Արզնի խճուղի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, տապալել այն, ապա բախվել կայանված վիճակում գտնվող 24-ամյա Ս. Խ.-ին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի և 22-ամյա Ս. Հ.-ն պատկանող ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաներին։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը քաղաքացիների և վթարի վայրում գործող թունաքիմիկատների խանութի աշխատակիցների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Նիվայի գազաբալոնը պոկվել և շպրտվել է, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել: Ըստ աղբյուրի, նյութական խոշոր չափի վնաս է կրել նաև թունաքիմիկատների խանութը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ