Հնդկաստանում 4 ձեռքով և 2 ոտքով սիամական երկվորյակներ են ծնվել

Հնդկաստանում սիամական երկվորյակներ են ծնվել` տղա եւ աղջիկ, որոնք   4 ձեռք, 2 ոտք ունեն, իսկ գրեթե բոլոր ներքին օրգաններն ընդհանուր են:

Երեխաների մայրը` 24-ամյա Շիբրաջո Դեւին, գաղափար չուներ, որ երկվորյակների է սպասում, չնայած հղիության ընթացքում գնացել է  բժշկի եւ նույնիսկ մի քանի անգամ ԳՁՀ  արել:

Երեխաները ծնվել են Հնդկաստանի արեւելքում գտնվող մասնավոր կլինիկաներից մեկում, սակայն հետո նրանց տեղափոխել են այլ հիվանդանոց, որտեղ նրանց վիճակը կայունացրել են:

Երեխաների հետագա բուժման համար անհրաժեշտ էր նրանց Դելի տեղափոխել: Երիտասարդ զույգը նման ուղեւորության եւ մայրաքաղաքում բուժման փող չուներ եւ նրանք ստիպված էին երկվորյակներին տուն տանել:

«Իմ սիրտը կոտրված է,- ասել է երեխաների մայրը:  Ես հույս ունեի, թե բժիշկները կկարողանան փրկել նրանց կյանքը, բայց բժիշկները երես են թեքել նրանցից եւ ես չգիտեմ, թե հիմա նրանց վիճակն ինչ է լինելու»:

Հնդիկ բժիշկները նշել են, որ երեխաները սերտաճել են որովայնի մասով եւ երկուսով ընդհանուր օրգաններ ունեն:Ողջ մնալու հավանականությունը շատ փոքր է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ