Ադրբեջանական կողմը փոխհրաձգության արդյունքում կորցրել է 4 զրահատեխնիկա և 15 զինծառայող

Քիչ առաջ հայտնել էինք, որ ըստ ՊՆ հաղորդագրության  ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։

Մեր հավաստի տեղեկություններով  այս պահի դրությամբ Ադրբեջանական կողմը փոխհրաձգության արդյունքում կորցրել է խոշոր տրամաչափի 4 զրահատեխնիկա և 15 զինծառայող։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ