Ծննդաբերությունը միշտ էլ ունեցել է իր դժվարությունները և՛ մոր, և՛ երեխայի համար։
Բայց երբ վտանգի տակ է գտնվում երեխայի առողջության, անհանգստությունը և հուզմունքը այդ առթիվ էլ ավելի ուժեղ է։
Նման դեպքի վառ օրինակ է Նոյ Ուոլ անունով տղան, ով 4 տարի առաջ լույս աշխարհ է եկել լուրջ անբավարարությամբ, որը կոչվում է հիդրոցեֆալի։
Նա ծնվել է համարյա առանց ուղեղ և տափակ գլխով։ Մինչև Նոյի ծնվելը, բժիշկները նրա մորը՝ Շելիին, զգուշացրել էին, որ երեխան դժվար թե ապրի ծննդաբերությունից հետո։
Իսկ եթե նույնիսկ ողջ մնա, ապա նրա շանսերը նորմալ կյանքի համարյա զրոյական կլինեն։ Բժիշկները նույնիսկ առաջարկեցին Շելիին, որ նա ընդհատի հղիությունը, բայց նա կատիգորիկ կերպով մերժում է և հավատում, որ ամեն բան լավ է լինելու։
Ինչպես և սպասվում էր, Նոյը ծնվեց 98 տոկոսով ուղեղի վնասվածությամբ։ Բայց այն ինչ պատահեց հետո իրական հրաշք էր։
Չնայած այն բանի, որ ուղեղի մեծ մասը վնասված էր, Նոյի ուղեղը սկսեց աստիճանաբար վերականգնվել։ ԵՎ արդեն չորս տարեկանում Նոյի ուղեղի աշխատանքը չի զիջում իր տարիքակից այլ երեխաների ուղեղի աշխատանքին։