Կեղծ պատվաստումների հետ կապված բացահայտումը մեծ լույս է սփռում բժշկական հանրույթի որոշ ներկայացուցիչների հակապատվաստումային քարոզի վրա. Վահագն Ալեքսանյան

«Կեղծ պատվաստումների հետ կապված բացահայտումը մեծ լույս է սփռում բժշկական հանրույթի որոշ ներկայացուցիչների հակապատվաստումային քարոզի վրա։ Նման երկքայլանոց փառահեղ բիզնես ծրագիր ո՛չ Գեյթսի, ո՛չ Բեզոսի մտքով չէր անցնի։

Քայլ 1. Տարածում ես պատվաստումների մասին կեղծ, ահաբեկող տեղեկատվություն։

Քայլ 2. Քաղաքացիներին անվճար պատվաստելու փոխարեն նրանցից գումար ես վերցնում ու տալիս պատվաստման կեղծ վկայական, պետության միջոցներով գնած պատվաստանյութն էլ ոչնչացնում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ