Բացահայտվել է դառը վարունգի անսպասելի օգտակարությունը

Մարդու օրգանների և հյուսվածքների բջիջները պետք է ժամանակ առ ժամանակ թարմացվեն: Sputnik ռադիոկայանի հետ զրույցում կենսաբան-գենետիկ Իրինա Մալցևան թվարկել է այն մթերքները, որոնք նպաստում են մարմնի երիտասարդացմանը և «ընդհանուր մաքրմանը»: Նա նշել է, որ մարդու օրգանիզմը պարբերաբար կազմակերպում է «լիակատար մաքրություն»՝ «աղբից» մաքրվելու համար: Այս գործընթացը կոչվում է ավտոֆագիա կամ ինքնակերություն:

«Այս գործընթացը ոչ թե ենթադրում է բջջից «աղբի» հեռացում, այլ այն բջջի վերացում, որը գերհագեցած է իր սեփական բեկորներով, այսպես կոչված՝ օրգանոիդներով: Երբ ծեր, ոչ կենսունակ բջիջները մահանում են, մարմինը ցողունային բջիջներից կառուցում է նոր կառույցներ՝ ինքն իրեն երիտասարդացնելով», – ասել է գենետիկը:

Մարմնի «նորացումը» կարելի է արագացնել որոշակի մթերքների օգնությամբ, ասում է կենսաբան-գենետիկը:

«Օրինակ, վարունգի հյուսվածքներում հատուկ նյութեր են արտադրվում՝ կուկուրբիտացիններ: Հենց դրանք են դառնություն հաղորդում վարունգի եզրային հատվածներին։ Հենց այդ դառը հատվածները կարող են բջիջներին ազդանշաններ հաղորդել, որպեսզի ծեր և հիվանդ բջիջները, այսինքն՝ նրանք, որոնք ֆունկցիոնալ չեն, հեռանան։ Վարունգի դառը մասերը որոշակի մեխանիզմներ են գործի դնում, որոնք նպաստում են ավտոֆագիային», – ասել է Իրինա Մալցևան:

Բացի դառը վարունգից, բջիջների երիտասարդացմանը նպաստում են նաև այլ մթերքներ, ինչպես նաև սննդակարգը:

«Հարսնախոտի հատապտուղները, շնորհիվ իրենց օգտակար հատկությունների, նպաստում են ավտոֆագիային: Բացի այդ, այս բուժիչ ցուցակում կարող է ներառվել քրումը, որն ունի «երիտասարդության նյութեր», որոնք մաքրում են մեր բջիջները: Դրանք գեներին ազդանշան են տալիս, թե ինչ պետք է նրանք անեն: Այս նպատակի համար հարմար են նաև սոյայի լավ տեսակները՝ պարզապես ոչ ԳՁՕ-ով: Բջիջների երիտասարդացման գործընթացի վրա կարող է ազդել կալորիականության սահմանափակումը ՝ օրական նորմայի 20-30%-ով», – ավելացրել է գիտնականը:

Ըստ Մալցևայի, ֆիզիկական ակտիվությունը և լավ քունը նույնպես խթանում են երիտասարդացման գործընթացները: Իսկ սթրեսը սպանում է ավտոֆագիան:

«Եթե մարդը սթրեսի մեջ է, ապա ավտոֆագիա տեղի չի ունենա: Սթրեսը անջատում է մեր մարմնի բոլոր նպաստավոր մեխանիզմները, ինչը մոբիլիզացնում է ուժերը հարձակումը հետ մղելու համար, և մարդը հնարավորություն չի ունենում բջիջները թարմացնելու համար», – եզրափակել է Իրինա Մալցևան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ