«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 5000 քմ խոտածածկույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ