«Բա հայրենիքի հանձնման շուրջ ինչի՞ եք 17 տարի բանակցել, բա հայրենիքը դարձնում են բանակցության առարկա՞…». Նիկոլ Փաշինյան

«Հիմա դուք համարում եք, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Ձեր այդ արձանագրումը ուղղակի համահունչ է Ադրբեջանի արձանագրմանը, և ես ճիշտ չեմ համարում, որ ՀՀ Ազգային ժողովում հնչի այդպիսի դիրքորոշում»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը, մեջբերելով 1998թ. Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, ասաց. «Եթե ես սխալվել եմ, որ ասել եմ՝ Արցախը Հայաստան է, ուրեմն ես շարունակել եմ նախորդների սխալ ուղեգիծը»:

«Եթե մեր հայրենիքի 70 տոկոսը կորսվել է, բա հայրենիքի հանձնման շուրջ ինչի՞ եք 17 տարի բանակցել, բա հայրենիքը դարձնում են բանակցության առարկա՞»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ