Ջեռոցում պատրաստված կարտոֆիլ՝ Բուլանժեր.Ֆրանսիական ուտեստը, որը բավականին հեշտ է պատրաստվում

Բոլորս էլ սիրում ենք համեղ ուտեստներ, իսկ այսօր մենք ձեզ կներկայացնենք մի Ֆրանսիական ուտեստ, որին անվանում են՝ Բուլանժեր։ Ֆրանսիացիներն այս ուտեստի բոլոր բաղադրիչները նախապատրաստել են տանը, բայց պատրաստելու համար այն տարել են մոտակա հացի փուռ. այնտեղ կարտոֆիլը պատրաստել են ջեռոցում՝ հացի հետ միասին: Վստահեցնում ենք՝ տանը ջեռոցում պատրաստած «Բուլանժերը» կստացվի նույնքան լավը:

Կարտոֆիլ «Բուլանժեր»

 Բաղադրիչներ

  • Կարտոֆիլ – 1 կգ
  • Սոխ – 2 հատ
  • Կարագ – 60 գ
  • Բանջարեղենի արգանակ – 200 մլ
  • Կաթ – 200 մլ
  • Աղ, սև պղպեղ

 

Պատրաստման եղանակը

 

  • Մաքրել և շատ բարակ օղակաձև կտրատել կարտոֆիլը: Օղակաձև կտրատել նաև սոխը: Կարտոֆիլին աղ և պղպեղ ցանել:
  • Թխման համար նախատեսված տապակը պատել կարագով: 20 գրամը բավարար կլինի միջին տապակի համար: Շարել մեկ շարք կարտոֆիլ, հետո՝ սոխ, կրկնել մի քանի անգամ:
  • Հատկապես հավասարաչափ շարել կարտոֆիլի վերջին շարքը. այն պետք է շատ գեղեցիկ տեսք ունենա: Կարոտֆիլին ավելացնել տաք կաթի հետ խառնած տաք արգանակը: Խառնուրդը պետք է հասնի վերևի շերտին, բայց չծածկի այն: Մինչև ջեռոցը դնելը վերևի շերտի վրա հալեցրած կարագ լցնել:

Տապակը ծածկել փայլաթիթեղով և կարտոֆիլը 40 րոպե եփել 200 աստիճան տաքացրած ջեռոցում, հետո հանել փայլաթիթեղը, իջեցնել ջերմաստիճանը մինչև 180 աստիճան և թխել ևս 40 րոպե:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ