Հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող մեքենաներ. Ուժեղացված ծառայություն Գյումրիում

Օգոստոսի 13-ի երեկոյան Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Գյումրիում ուժեղացված ծառայություն են իրականացրին՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների շուրջ 60 խախտում։ Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 մեքենա։

Հայտնաբերվել է առանց վարորդական իրավունքի վկայականի 2 անձ, հետախուզման մեջ գտնվող 6, առանց ԱՊՊԱ պայմանագրի 14, թաղանթապատված դիմապակիով 12 տրանսպորտային միջոց։

ՃՈ-ն հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները․ նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ