Ադրբեջանում վառվում են հարավային շրջանների անտառները

Ադրբեջանում անտառային հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել հարավարևելյան Լենքորանի շրջանի Օսակյուչ անտառային տնտեսության տարածքում:

Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ հղում անելով Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությանը:

Հաղորդվում է, որ առայժմ չի հաջողվել տեղայնացնել նաև Յարդիմլիի շրջանում օգոստոսի 2-իմ բռնկված հրդեհը:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը գրում է, որ այս շրջանում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են մեծ թվով ուժեր, այդ թվում՝ 130 հրշեջ, արտակարգ իրավիճակների ծառայության ստորաբաժանումները, տեղի բնակիչները և մեկ ուղղաթիռ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ