Տուն վերադառնալիս ավտոբուսի մեջ հասկացա, որ դրամապանակս մոռացել եմ․միայն թե իմանաք թե ինչպես վճարեցի

Երեկոյան աշխատանքից վերադառնում էի տուն և հանկարծ հասկացա,որ դրամապանակս թողել եմ աշխատանքի վայրում։

 Մտածում էի ի՞նչ անել և ինչպե՞ս պետք է վճարեմ, բնականաբար ավելի շատ մտքում կրկնելով «ինչ ամոթ է» արտահայտությունը։

Երբ հասնում էինք կանգառ, վարորդը հայելու միջով նայեց և ասաց՝ «Իջնողները թող առաջանան»։

Սկսեցի փորփրել պայուսակս, մտածելով որ գոնե «կոպեկ» կգտնեմ ու կվճարեմ։ Բայց պայուսակումս միայն շոկոլադ գտա, որն ինձ այդ օրն էին հյուրասիրել։

Միանգամից միտք ծագեց, որ հենց այդ  այդ շոկոլադով էլ վճարեմ։ Խնդրեցի փոխանցել այն վարորդին։

 Շոկոլադը ձեռքից ձեռք փոխանցելով ի վերջո  հասավ վարորդին։ Բոլորը ծիծաղեցին, իսկ վարորդը տեսնելով տարօրինակ վճարման տարբերակը նայեց ինձ և ասաց․

 «Իսկ մանր չունեի՞ք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ