ԵՄ-ի կողմից Հայաստանին 2,6 միլիարդ եվրո տալուց բողոքում են Իլհամ Ալիևը, Բաքվի քարոզչամեքենան և Ռոբերտ Քոչարյանը

Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԵՄ-ի կողմից Հայաստանին 2,6 միլիարդ եվրո տալուց բողոքում են Իլհամ Ալիևը, Բաքվի քարոզչամեքենան և Ռոբերտ Քոչարյանը:

«Մեղրիի միջանցք» եզրույթը ակտիվ շրջանառուm են Իլհամ Ալիևը, Ռոբերտ Քոչարյանը ու վերջինիս քարոզչաշրջանակները:

Պատերազմը սկսելու մեջ պաշտոնական Երևանին հրապարակավ մեղադրում են Իլհամ Ալիևը, Ռեջեփ Էրդոհանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը ու վերջիններիս քարոզչաշրջանակները:

Հայաստանի ինքնիշխանության բաղադրիչների մի մասը Ռուսաստանին հանձնելը ակտիվ ջատագովում են Կրեմլի քարոզիչները, Ռոբերտ Քոչարյանը, յուր թիմը և Արթուր Վանեցյանը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ