Առաջին անգամ ամերիկացի վիրաբույժները հաջողությամբ կատարել են սրտի արհեստական փոխպատվաստում։Արհեստական սիրտն իսկական օրգանի նման ունի երկու փորոքային խցիկ և չորս փական, այն սնուցվում է արտաքին սարքի միջոցով:
Արհեստական սիրտը, որը կազմված է կենսաբանորեն համատեղելի նյութերից, պահպանում է սրտի բաբախյունը և արյան շրջանառությունն ամբողջ մարմնում: Հիվանդը 39-ամյա Մեթյու Մուրն է, Հյուսիսային Կարոլինա նահանգի Շալոտ քաղաքից: Սկզբում նա խուսափում էր վիրահատությունից, բայց վիճակն այնքան է վատացել, որ նույնիսկ պարզ փոխպատվաստումը ռիսկային էր:
Արհեստական սիրտը ստեղծվել է ժամանակավոր փոխարինելու, մինչ հիմնական փոխպատվաստումը: