Արդյո՞ք քաղաքացիները գոհ են ՍԴ-ի որոշումից և ի՞նչ ակնկալիքներ ունեն նորընտիր ԱԺ-ից. հարցում

Սահմանադրական դատարանը հուլիսի 17-ին, հրապարակեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը, որով անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքները:

Ընտրությունների արդյունքները վիճարկում էին «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» ուժերը: Նրանց դիմումները քննարկվում էին մեկ միավորված գործի շրջանակներում: Գործով զեկուցող էր նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես էր գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին:

Հարակից պատասխանողներ էին ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Ի՞նչ կարծիք ունեն այս մասին երևանցիները, արդյոք կողմ էին ՍԴ-ի որոշմանը և ի՞նչ ակնկալիքներ ունեն նորընտիր Ազգային ժողովից. Իրավաբան.net-ը հարցում է անցկացրել:

Օրինակ՝ քաղաքացիներից մեկի կարծիքով առաջ գնալու համար ՍԴ-ի որոշումը ճիշտ էր: Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ սխալ որոշում են կայացրել, քանի որ երկիրն անդունդում է: Մանրամասները՝ տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ