Աղքատությունը համաշխարհային հանրության առաջ հառնած կարեւորագույն հիմնախնդիրն է։ Կործանարար է նրա ազդեցությունը տնտեսության, սոցիալական հարաբերությունների, քաղաքականության, մշակույթի վրա։
Այն անմիջականորեն ազդում է յուրաքանչյուր մարդու կյանքի այնպիսի հիմնարար բնորոշիչների վրա, ինչպիսիք են առողջական վիճակն ու կրթության մակարդակը։
Իր հերթին, աղքատությունը մի շարք գլոբալ գործոնների ծնունդ է։
Աղքատության խնդիրները խորանում են ժողովրդագրական գործընթացների հետեւանքով։ Աղքատությանն ու ընչազրկությանը ուղեկցում են սովն ու խմելու ջրի պակասը։ Ներկայումս սովից ու թերսնումից տառապող մարդկանց թիվը հասել է 1 մլրդի։
Այս պատմությունը դիտելուց հետո շատերի մոտ կփոխվի կարծիքը նման մարդկանց նկատմամբ, չէ որ նրանք էլ մեզանից մեկն են․․․