Շեկ ավետարանի հետ են կապում էքզեմա կոչվող հիվանդության բուժումը


ՎԱՐԴԵՆԻԿԻ ՇԵԿ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Վարդենիկ գյուղում գտնվող բազմաթիվ մատուռներից մեկն էլ գյուղի Մովսիսյան գերդաստանին պատկանող Շեկ Ավետարան մատուռն է: Մովսիսյան ընտանիքը Մշո գավառի Լաթար գյուղից Վարդենիկ է եկել 1829 թվականի մեծ գաղթի արդյունքում:

Ընտանիքն իր հետ բերել է մի հրաշագործ սուրբ գիրք, որին կոչում էին Շեկ ավետարան: Վարդենիկում հաստավելուց անմիջապես հետո, առաջին գործը, որին ընտանիքը ձեռնամուխ է լինում, ավետարանի պահպանության համար առանձին անկյուն ստեղծելն էր: Կառուցվում է Շեկ ավետարն մատուռի առաջին նախատիպը, որտեղ և պահվում է սուրբ գիրքը, որն էլ դառնում է Վարդենիկի գլխավոր ուխտավայրերից մեկը:

Ներկայիս շինությունն ընտանիքը կառուցել է հինգ տարի առաջ. պատերին քանդակված են ավետրանի էջերում առկա սրբապատկերները:
(Ի դեպ՝ ընտանիքի անդամները թույլ չտվեցին ավետարանը լուսանկարել)։

Շեկ ավետարանի հետ են կապում բժշկական տերմիններով էքզեմա, իսկ ժողովրդական լեզվով երեթիկ կամ էրեթիկ կոչվող հիվանդության բուժումը: Այս դեպքում պարտադիր է, որ այդ հիվանդությամբ ախտահարված հիվանդը երեք անգամ կատարի իր ուխտը Շեկ ավետարան մտուռում:

Բուժման նպատակով բուն արարողությունը պարտադիր կերպով կատարել են ընտանիքի տղամարդիկ. կանանց, հարսներին կամ աղջիկներին չէր թույլատրվում կատարել նման արարողություն:

Մատուռի և սուրբ գրքի համբավը տարածված է ոչ միայն Վարդենիկում և հարակից բնակավայրերում, այլ նաև Հայաստանի ամենահեռավոր գյուղերում ու քաղաքներում, որտեղից շատ հաճախ են լինում ուխտագնացություննե

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ