Օրվա կրեատիվը․ Ձմերուկի սառեցման այս տարբերակն էլ առաջարկում են հայերը

Բնության մեջ հանդիպող ձմերուկի բազմաթիվ տեսակներից մարդը հայտնաբերել և սկսել է մշակել քաղցր տեսակը, որի հայրենիքը Հարավային Աֆրիկան է։

Մշակվել է հին Եգիպտոսում, Ք.ա. 1500թ. հայտնի է եղել Փյունիկիայում։ Ք.հ. 10-րդ դարում ձմերուկը սկսել են մշակել Չինաստանում. մեր օրերում այս երկիրը առաջատար դիրք է գրավում ձմերուկի արտահանման ծավալներով։ Այդ ժամանակներից մինչև մեր օրերը չինացիները նշում են Ձմերուկի տոնը։

Չափահաս մարդու օրգանիզմը պարունակում է 25 գրամ մագնիում։ Օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ է օրը 400 մգ մագնիում։
Մագնիումի 70-90 տոկոսը կենտրոնացած է ուղեղի, մակերիկամների, սեռական գեղձերի, արյան կարմիր գնդիկների բջիջներում։

Մագնիումը կանխարգելում է կալցիումի կուտակումը սրտամկանի և ոսկրային մկանների վրա ու խոշոր արյունատար անոթների պատերին, նպաստում է դրանց ճկունության (առաձգականության) պահպանմանը։ Ըստ վիճակագրության` սրտամկանը «ճաք» է տալիս այն հատվածում, որտեղ կա մագնիումի սակավություն։

Իսկ այս շոգ եղանակին սառը ձմերուկը ուղղակի անփոխարինելի է։ Ծարավը հագեցնելու և զովանալու կրեատիվ տարբերակ են առաջարկում մեր հայրենակիցները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ