Ինչու է այս մատուռը կոչվում Թուխ Մանուկ և ինչ հրաշագործ հատկությամբ է այն օժտված

Վարդենիկի Թուխ Մանուկ մատուռը
Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում կան Թուխ Մանուկ անունը կրող սրբավայրեր, բացառություն չէ նաև

Գեղարքունիքի Վարդենիկ գյուղը:
Այս Թուխ Մանուկը կառուցված է ոչ մեծ բլրի վրա:

Ըստ ավանդության, մի ժամանակ օտարական սևուկ, թուխ տղա է եղել, ով շատ է աղոթել, ամբողջ օրը մատուռից դուրս չի եկել, հետևել է մաքրությանը,
ու իր թխության պատճառով սրբավայրը կոչել են Թուխ Մանուկ:

Դուռը բավական բարձր է, մեջտեղում` սպիտակ խաչ, մի խաչ էլ երկթեք տանիքի գագաթին է։ Մուտքի դռնից 2-3 մետր դեպի ներս մատուռի բեմն է, որի վրա
կանգնեցված է մի խաչքար` պատվանդանով, որը փոխարինում է սեղանին։ Հայաստանի Թուխ Մանուկները սովորաբար առանձնանում են նրանով, որ նրանց վայրի խորհրդավորությունն ու մոգականությունը կապում են նրանց ներսում պահվող խաչքարերի հետ:

Վարդենիկի Թուխ Մանուկը,սակայն, մնացած Թուխ Մանոււկներից տարբերվում է նրանով, որ նրա ներսում` բեմից աջ, յուրահատուկ խորշի մեջ գտնվող տապանաքարն է հիմնական պաշտամունքի առարկան։ Այն ուղղանկյուն է, դիմացի կողը բարձրանում է հատակից մոտ 30 սմ, հետին կողը հպված է պատին։

Տապանաքարի վրա փորագրված է մի ֆիգուր, հավանաբար հղի կնոջ, քանի որ նրա որովայնի մասում դեպի ներքև նույն ձևով փորագրված է ավելի փոքր մի ֆիգուր։ Փոքր ֆիգուրից վերեւ, տապանաքարի մեջտեղում փորագրված է այսպես կոչված հավերժության նշանը։ Երկու ֆիգուրների գլխավերևում կամարաձև փորագրություններ կան, որոնք միանում են մեծ ու փոքր ֆիգուրները երիզող ուղղանկյուններին, լուսապսակի տպավորություն ստեղծելով:

Թուխ Մանուկը փոխարինել է գործող եկեղեցուն, կողքին եղել է հին գյուղի գերեզմանոցը: Ըստ ավանդույթի երկար տրիներ Վարդենիկ գյուղում հանգուցյալին հուղարկավորելուց առաջ բերել են ԹՈւխ մանուկ, այնուհետև նոր տեղափոխել հիմնական գերեզմանատեղի:

Թուխ մանուկի անվան հետ են կապում բազմաթիվ հիվանդությունների բուժում, այնպիսիք ինչպիսին են «Վերքով հիվանդները», գորտնուկը և այլն:
Ուշադրության է արժանի այն փստը, որ այս մատուռը մեծապես օգնում է այն մայրերին, ովքեր կաթ չեն ունենում սեփական երեխային կերակրելու համար: Այն բավականին բովանդակալից արարողակարգ է.

Խնդիրներ ունեցող կանայք Վարդենիկ գյուղում այցելում են ընտրյալ մարդկանց, ովքեր Թուխ Մանուկում ծիսակարգ կատարելու շնորհ ունեն, նրանց ուղեկցությամբ բարձրանում են Թուխ Մանուկ իրենց հետ վերցնելով մոմեր և շուշպա և խաշած ցորեն: Սրբավայրի բակի աղբյուրից ջուր են վերցնում, իսկ տարածքի խաչքարերի տակից հող, այնուհետև ջուրն ու հողը շաղախում են և քսում կնոջ ստիքներին: Հետո իջնում են աղբյուրի մոտ, խաշած ցորենը լցնում աղբյուրը, ջրով լվանում կրծքերը և շուշպայով սրբում, որից հետո կանաց խնդիրներն աստիճանաբար լուծվում էր:

Թուխ Մանուկին է վերագրվել է նաև կորուստը վերադարձնելու հատկությունը։ Ժամանակին մատուռից Մի արծաթե քամար է կորում, պարզվում է` մի տարիքով կին էր գողացել, որի աջ ձեռքը թուլացել էր։ Այդ կինը չոքեչոք աղջկա հետ գալիս է Թուխ Մանուկ։ Այնուհետև քամարը վերդարձվում է իր տեղը, իսկ կնոջ ձեռքը ժամնակի հետ վերականգնվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ