Սննդաբանները նշել են կեռասի 7 անհավանական հատկությունները

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկել է, որ մեկ բաժակ կեռասը պարունակում է մեկ ու կես գրամ սպիտակուց, երեք գրամ մանրաթել և մեծ քանակությամբ վիտամիններ և օգտակար նյութեր: Կեռասը նաև երկարացնում է երիտասարդությունը և լավացնում քունը: Այս մասին հաղորդում է Lenta պարբերականը՝ հղում անելով Women’s Health հարթակին:

– Խոսելով կեռասի անհավատալի հատկությունների մասին՝ սննդաբանները առաջինն նշել են դրա ունակությունը՝ կանխել կնճիռների առաջացումը: Հատապտուղը հարուստ է վիտամին C- ով (մեկ բաժակում 10 միլիգրամ) և այլ հակաօքսիդիչներով, որոնք ճնշում են օրգանիզմում բորբոքումները և օքսիդատիվ սթրեսը:

– Կեռասը կարող է օգնել նվազեցնել քաղցկեղի առաջացման հավանականությունը: Քաղցր կեռասը պարունակում է պոլիֆենոլներ՝ օգտակար միացություններ, որոնք կարող են հակաքաղցկեղային ազդեցություն ունենալ: Ըստ սննդաբանների՝ կեռասը հազիվ թե ազատի մարդուն քաղցկեղի առաջացման վտանգից, սակայն դրա կանոնավոր օգտագործումը կարող է հիվանդության առաջացման հավանականությունը նվազեցնել կանխարգելիչ այլ միջոցների հետ միասին, այդ թվում՝ պարբերական ֆիզիկական վարժությունները, ծխելուց հրաժարվելը:

– Կեռասը նաև կարող է իջեցնել արյան բարձր ճնշումը, որի դեպքում հնարավոր է սրտի կաթված կամ ինսուլտ:

– Կեռասը դանդաղեցնում է նաև ճանաչողական ունակությունների վատթարացումը: Անտոցիանների՝ պոլիֆենոլիկ հակաօքսիդիչների շնորհիվ, որոնք կեռասին հաղորդում են մուգ կարմիր գույն, բարելավվում է ուղեղի աշխատանքը և հիշողությունը: Դրանք նվազեցնում են բորբոքումները և հակազդում են ուղեղի օքսիդատիվ սթրեսին, ինչը մեծացնում է Ալցհեյմերի հիվանդության և տկարամտության այլ տեսակների զարգացման վտանգը:

– Հատապտուղները կարող են նվազեցնել սրտի կաթվածի հավանականությունը, որին նպաստում են արյան անոթներում քրոնիկ բորբոքումները և վահանիկները, որոնք խոչընդոտում են արյան հոսքին և կարծրացնում զարկերակները: Հատապտուղների մեջ պարունակվող հակաօքսիդիչները թուլացնում են արյան անոթները, նվազեցնում բորբոքումն ու իջեցնում ճնշումը և պաշտպանում արյան անոթները վահանիկների առաջացումից:

– Կեռասն օգնում է նաև 2-րդ տիպի շաքարախտի դեմ պայքարի հարցում: Կեռասում առկա պոլիֆենոլները բարելավում են ինսուլինի հանդեպ զգայունությունը, այնպես որ գլյուկոզան կլանվում է բջիջների կողմից և օգտագործվում էներգիա ստանալու համար:

– Եվ վերջում, կեռասը օգնում է քուն մտնել և ավելի լավ քնել՝ շնորհիվ մելատոնինի՝ հորմոն, որը վերահսկում է քնի և արթուն վիճակի ցիկլը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ