Հայր ու որդի 2 տարի պարբերաբար բռնաբարել են հարևանի մանկահասակ աղջկան

Վրաստանի դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրել երկու տղամարդու համար, որոնք մեղադրվում են Սամեգրելո Զեմո Սվանեթի մարզիՄարթվիլի շրջանի գյուղերից մեկում ութամյա աղջկա բռնաբարության համար, հաղորդում է Sputnik Վրաստանը՝ հղում աելով Առաջին ալիքին:

Մեղադրյալները՝ 65-ամյա տղամարդն ու նրա 35-ամյա որդին, չեն ընդունում իրենց մեղքը և լռում են, դատարանում նրանց շահերը միաժամանակ երեք փաստաբան են պաշտպանում:

Դատավորն ամբողջությամբ բավարարել է մանկապղծության մեջ մեղադրվողներին մինչև դատավճիռը կալանավորելու մասին դատախազության միջնորդությունը, թեև պաշտպանական կողմը խնդրում էր նրանց գրավի դիմաց ազատ արձակել: Հոր և որդու ձերբակալության մասին հայտնի է դարձել ուրբաթ օրը։ Ոստիկանություն է դիմել երեխայի մայրը, երբ կապտուկներ ու վնասվածքներ է նկատել դստեր մարմնին, իսկ երեխան նրան պատմել է տեղի ունեցածի մասին։ Ոստիկանությունը ձերբակալել է մեղադրյալներին։

Պարզվել է, որ նրանք զոհի հարևաններն են։ Քննությունը պարզել է, որ վերջին 2 տարվա ընթացքում նրանք մի քանի անգամ բռնաբարել են աղջկան։ Բացի այդ, քննությունը պարզել է, որ մեղադրյալներից մեկը 2018թ․-ին ոտնձգություն է կատարել և այլասերել մեկ այլ’ իննամյա աղջնակի։

Ընդ որում՝ հանցագործները զոհերին ասել են, որ կսպանեն նրանց ամբողջ ընտանիքին, եթե նրանք իրենց գործողությունների մասին պատմեն որևէ մեկին։ Այժմ նրանց սպառնում է 15-ից 20 տարվա ազատազրկում կամ անժամկետ բանտարկություն՝ մեղքի հաստատման դեպքում։ Համագյուղացիներն արդեն այրել են մեղադրյալների տունը և ասում են, որ նրանց էլ կսպանեն, եթե նրանք ազատ արձակվեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ