Նիկոլ Փաշինյանը՝ վաղը կայանալիք ընտրությունների մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ արտահերթ ընտրությունների նախօրեին ուղիղ եթերում քաղաքացիներին հորդորեց գնալ ընտրատեղամասեր և կատարել ընտրություն։

«Հենց հիմա, վաղը, հատկապես վաղը, ձեզնից յուրաքանչյուրը Հայաստանում ունի բարձրագույն իշխանության կարգավիճակ և այդ բարձրագույն իշխանության կարգավիճակն իրացնելու է ընտրական տեղամասեր գնալու և իր ընտրությունը, իր որոշումը, իր քվեարկությունը կատարելու միջոցով։ Ես ուզում եմ բոլորիդ կոչ անել, որ անպայման, անպայման գնաք ընտրական տեղամասեր, կատարեք ձեր ընտրությունը, կատարեք ձեր քայլը, կայացնեք ձեր որոշումը և ձևավորեք կառավարություն»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ արդեն իսկ կան ընտրությունների վրա ազդելու որոշակի փորձեր, բայց դրանք չենք ստացվելու։

«Մեր իրավապահ համակարգը շատ արդյունավետ հակազդում է ընտրակաշառ բաժանելու, ընտրողներին կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելոը բոլոր դեպքերի վրա և իհարկե այդ պրակտիկան, համոզված եղեք, որ շարունակվելու է։ Ժողովրդի ընտրությունը, ցանկությունըհստակ արձանագրվելու է և արտահայտվելու է ընտրական ամփոփիչ արձանագրությունների տեսքով»,-նշեց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը նաև ներկայացրեց, թե ինչպես պետք է կատարվի քվեարկությունն ընտրատեղամասերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ