Պատահականություն թե նախախնամություն․ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Երբեմն Եկեղեցու գիրկը նոր դարձած մարդիկ, Սուրբ Երրորդության մասին լսելով, հարցնում են. «Ինչպե՞ս թե, ստացվում է, որ մենք պետք է պաշտենք երեք աստվածների»:

Կրոններ կան, որոնց միաստվածությունը հասկանալի է նույնիսկ երեխային, մինչդեռ ըստ քրիստոնեության սխալ է Աստծուն որպես պարզ մեկություն պատկերացնելը: Քրիստոնեության` ճշմարիտ կրոնի մեջ Աստված բարդ մեկություն է` Սբ. Երրորդություն, մեկ Աստված, մեկ կամք, բայց երեք տարբեր անձեր` Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Հայրը, Որդին և Սուրբ Հոգին տարբեր բնություններ չեն, այլ աստվածային մեկ բնություն ունեցող երեք Անձեր:

Եկեղեցական հեղինակները մարդկային մտքին Սուրբ Երրորդության և մեկ աստվածության գաղափարը հասանելի դարձնելու համար բացատրում էին ավելի պարզ օրինակներով. ջրի բնությունը մեկ է, սակայն ջուրն ունի երեք հատկություններ, ինչպես օրինակ` աղբյուր, գետ և ծով, լիճ կամ օվկիանոս, ծաղիկը մի է, բայց գույնը և հոտը նրանից են:

Ինչպես արեգակը անհնար է, որ առանց լույսի և ջերմության լինի, այդպես էլ անհնար է, որ Հայրը առանց Որդու և Սուրբ Հոգու լինի: Որքանով որ հուրը հուր է, և լույսն ու ջերմությունը նրա հետ են, այսպես և Հայրը Հայր է, և Որդին ու Սուրբ Հոգին Նրա հետ են:

Նախախնամություն թե պատահականություն էր , որ այս ԱԺ-ը ընտրություններին  համար 3 քվեաթերթիկը ՔՊ-ն է։

Գուցե սա է այն միասնության և Աստծո կողմից դեպի ազգային  համախմբման ճանապարհ ցույց տվող ուղին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ