Մեր Հերոս Էրիկը անչափ հուզիչ կադրեր է հրապարակել

Հադրութում մարտական գործողություններին մասնակցող 18-ամյա Էրիկը վերջին անգամ ընտանիքին զանգել էր հոկտեմբերի 12-ին։ Հետո համացանցում տարածված տեսանյութից էին Խաչատրյանները հասկացել, որ որդին ու ընկերները գերի են ընկել։ Այժմ, երբ ամեն ինչ անցյալում է, հայրն իր մաղթանքն է հղում բոլոր գերեվարվածների ընտանիքներին, որ իր պես զգան որդու վերադարձի երջանկությունը. «Ես ցանկանում եմ` մեր բոլոր գերիները վերադառնան իրենց ծնողներին»:

Գերիների վերադարձի մասին առաջինը հայտարարելով՝ Փաշինյանը երեկ ասել էր, թե օրեր առաջ խոսել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ։ Վերջինս փոխանցել էր, որ պետքարտուղարի հանձնարարությամբ ունի առաքելություն՝ այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում։ Եվ եթե հայկական կողմը պատրաստ է, ապա ամերիկյան կողմը կներգրավվի այդ գործընթացում։ Փաշինյանը համաձայնել էր ամերիկյան կողմի առաջարկին՝ Ադրբեջանին փոխանցելով պատերազմից հետո նրանց անցած ականապատ տարածքների քարտեզներ։

Գերիների վերադարձից հետո պաշտոնական Երևանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, ԵՄ ղեկավարներին։ «Գործընթացը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը», — Ֆեյսբուքում գրում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խոսնակը։

Վրաստանի վարչապետի գրասենյակն էլ հաղորդել է, որ Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ է ներգրավված եղել այս գործընթացում, և որ նրա ջանքերի շնորհիվ հայկական կողմն էլ իր հերթին կարևոր տեղեկություններ է փոխանցել Բաքվին ականապատված տարածքների վերաբերյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ