Հայկական զինուժը երեկ մտել է ադրբեջանական տարածք

ՊՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ երեկ երեկոյան Քարվաճառի շրջանում հայկական զինուժը մտել է ադրբեջանական տարածք։

Ընդ որում մեր ստացած տեղեկութուններին զուգահեռ, նաև  Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ երեկ՝ հունիսի 1-ին, ժամը 20։00-ի սահմաններում 40 հայ զինծառայողներ իբր ներթափանցել են Ադրբեջանի Հանրապետության տարածք՝ Քարվաճառի շրջանի Արմուդլու գյուղի ուղղությամբ։

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների անհապաղ գործողությունների արդյունքում հայկական ուժերը լքել են Ադրբեջանի տարածքը։ Գործողության ընթացքում ադրբեջանական կողմը զենք չի կիրառել»,-նշվել է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանել հակառակորդ կողմի այս հայտարարությունը,  բայց ամենայն հավանականությամբ ՊՆ-ից կհերքեն, չցանկանալով լարել ստեղծված իրավիճակը ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ