Նախագահի հրամանագրով պայմանագրային և ժամկետային զինծառայողներ են պարգևատրվել

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին և 27-ին հրամանագրեր է ստորագրել, որոնցում մասնավորապես ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Յուրիկի ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:

«Ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արման Վահրամի ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ