Գիտնականները հայտնել են բարձր խոլեստերինի նոր վտանգի մասին

Գիտնականները պարզել են, որ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը կապված է անոթային դեմենցիայի զարգացման վտանգի հետ, ինչը հանգեցնում է Ալցհեյմերի հիվանդության և դեմենցիայի այլ ձևերի զարգացմանը, և դա բնորոշ է հիմնականում տղամարդկանց: Ուսումնասիրությունը հրապարակված է PLOS Medicine ամսագրում:

Բժիշկները գիտեն, որ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները հիվանդների մոտ հաճախ ուղեկցվում են արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմամբ, բայց թե ինչպես են այս երկու գործոնները միմյանց հետ կապված, դեռ հայտնի չէ:

Պարզելու համար, թե ինչպես է բարձր խոլեստերինը կապված արագ զարգացող դեմենցիայի հետ, Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության և Նիդեռլանդների հետազոտողները վերլուծել են երկու խոշոր հեռանկարային ուսումնասիրությունների ավելի քան 1800 մասնակիցների տվյալները։

Առաջին փուլում հեղինակները պարզել են, որ դեմենցիայի զարգացման մեջ առանցքային դեր ունեն խոլեստերինի այսպես կոչված կատաբոլիզմի խանգարումները: Նման խանգարումները բնորոշ են Ալցհեյմերի հիվանդությամբ և անոթային դեմենցիայով տառապող հիվանդներին: Հետագայում հետազոտողները Մեծ Բրիտանիայի ընդհանուր պրակտիկ կլինիկաներում ավելի քան 26,000 հիվանդների վրա ստուգել են, թե արդյոք խոլեստերինային դեղամիջոցների ազդեցությունը, որոնք արգելափակում են լեղաթթուների կլանումը արյան մեջ, կապված են դեմենցիայի առաջնային ախտանշանների հետ:

Հետազոտողները պարզել են, որ լեղաթթուն արգելափակող դեղամիջոցների մեծ չափաբաժինների դեպքում անոթային դեմենցիայի ռիսկը մեծանում է, բայց՝ միայն տղամարդկանց մոտ:

Հեղինակները հաստատել են իրենց եզրահանգումները, որ Ալցհեյմերի հիվանդություն ունեցած մահացած հիվանդների դիահերձմամբ ստացված 29 նմուշների վրա որ նրանց ուղեղում ավելացնում են մաղձաթթուները:

«Արդյունքներն ավելի ամրապնդելու համար մենք այժմ ստուգում ենք, թե այլ հիվանդությունների բուժման համար հաստատված այն դեղամիջոցները, որոնք կարող են շտկել ուղեղի լեղաթթվային ազդանշանային փոխանցումնեի խանգարումները, դառնալ Ալցհեյմերի հիվանդության և դրան զուգահեռ դեմենցիայի բուժման նոր մեթոդ», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Այս աշխատանքն իրականացվում է «Ալցհեյմերի հիվանդության արդյունավետ բուժման համար դեղերի վերապրոֆիլավորում» (DREAM) նախագծի շրջանակներում:

Հեղինակները հույս ունեն, որ այս արդյունքները հիմք կդնեն նոր բուժական միջոցների զարգացմանը, բայց նշում են, որ մինչ այդ անհրաժեշտ են ավելի շատ փորձարարական հետազոտություններ՝ դեմենցիայի դեպքում խոլեստերինի քայքայման դերն ավելի լավ հասկանալու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ