Հայ տղայի դհոլով կատարումը համացանցի հիթն է դարձել

Դհոլը հայկական հարվածային ազգային երաժշտական գործիք է։ Այն պատկանում է երկկողմանի թմբուկների դասին։ Այս գործիքը տարածված է նաև տարբեր ազգերի մոտ և օգտագործվում է երաժշտական համույթներում։ Դհոլը բաղկացած է գլանաձև սնամեջ մարմնից կամ շրջանակից, որի վրա ձգված է կաշվե կամ պլաստիկե մեմբրան։

Մեմբրանի ձգվածության աստիճանով կարգավորվում է ձայնի բարձրությունը։ Դհոլի մարմինը պատրաստվում է փայտից, մետաղից, ակրիլային պլաստիկից, իսկ գլանաձև մարմնի երկու կողմերից ձգվում է այծի կամ հորթի մշակված կաշին։

Դհոլը տարբեր ժողովուրդների մոտ օգտագործում են երաժշտական համույթներում, տարբեր ծիսակատարությունների և հարսանյաց հանդեսների ժամանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ