Հադրութում 70 օր շրջափակման մեջ մնացած 6 ընկերոջ պատմություն մասին կնկարահանվի ֆիլմ


Կռվի միջով կյանքի ճանապարհը գտած վեց ընկերոջ պատմությունն էկրանավորվում է: Ֆիլմը նկարահանում է ամերիկահայ ռեժիսոր Նարե Մկրտչյանը:

Նարե Մկրտչյան, ռեժիսոր, ԱՄՆ – Այդ օրը, որ պետք է նստած լինեի օդանավի մեջ, նստած էի տղաների սենյակում:

Լոս-Անջելես-Երևան օդանավի տոմսն ամերիկահայ ռեժիսորը գնել էր՝ Արցախ հասնելու և թշնամnւ հuկnղnւթյան տակ անցնող Ծիծեռնավանքի պատմությունը վավերագրելու համար:

Նարե Մկրտչյան – Կար զգացողություն, որ վերջին հայն էի այնտեղ, այնպես որ, քանի նկարում էի, իմ շուրթերին աղոթք էր: Հասկանում էի, որ վերջին անգամ են այդ պատերը զգում մեր աղոթքը: Ծիծեռնավանքի հետ կապ էի զգում: Ասես փոքրիկ դրախտիկ լիներ, հեռու էր մարդկանցից:

Գործն ավարտելուց հետո Միացյալ Նահանգներ վերադարձը ռեժիսորը հետաձգել է տարբեր պատճառներով: Արցախի դեմ թշնամnւ կիրառած սպիտակ ֆnuֆnրի մասին նկարահանման համար Նարե Մկրտչյանն այցելել է Այրվածքաբանnւթյան կենտրոն, այնտեղ էլ հանդիպել 70-օրյա շրջափակnւմից փրկված զինծառայnղների հետ:

Ավելի մանրամասն տեսանյութում .

Հադրութում 70 օր շրջափակման մեջ մնացած 6 ընկերոջ պատմություն մասին կնկարահանվի ֆիլմ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ