Լուսինն այս տարի առաջին անգամ Երկրից ամենամոտ հեռավորության վրա է գտնվել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով՝ երևույթը հայտնի է գերլուսին անվանումով:
«Գերլուսինն այն պահն է, երբ լիալուսինը Երկրին է մոտենում 362 000 կիլոմետրից մոտ հեռավորության վրա, իսկ պերիկենտրոնն անցնելու (ուղեծրի ամենամոտ կետը Երկրին,-խմբ.) և լիալուսնի առաջացման միջև պահը տևում է ոչ ավելի քան 3 օր: Գերլուսիններ տեղի են ունենում ամեն տարի, բայց այս երկու պահերի սերտ զուգադիպությունը (պերիկենտրոն և լիալուսին,- խմբ.) բավականին հազվադեպ է հանդիպում»,- լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել են Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունից:
Լուսինը Երկրից նվազագույն հեռավորություն է ունեցել Երևանի ժամանակով 05:52-ին:
Նշվում է՝ գերլուսնից 10 ժամ անց (Երևանի ժամանակով 15:19-ին) տեղի կունենա Լուսնի ամբողջական խավարում:
Այն կարելի է տեսնել Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափին, Խաղաղ օվկիանոսում, Ինդոնեզիայում, Ավստրալիայում և Ասիայի արևելյան ափին:
Առավելագույն փուլից առաջ լուսինը կփոխի գույնը: Ակնկալվում է, որ Երկրի արբանյակը կարմիր երանգ կունենա՝ Երկրի մթնոլորտի կողմից արևի լույսի բեկման հետևանքով: