Միջատաբանը նշել է մեղուների անկման պատճառները

«Աշխարհում մեղուների անկումը պայմանավորված է նաև մակաբույծներով »,-այս մասին РИА Новости-ին ասել է միջատաբան և Skoltech-ի աշխատակից Իլյա Գոմիրանովը:

«Մեղուները շարունակում են նվազել ամբողջ աշխարհում: Պատճառների թվում գիտնականները նշում են թունաքիմիկատների օգտագործումը և բնական միջավայրի խախտումը, ինչպես նաև մակաբույծների քանակի աճը: Միացյալ Նահանգներում մեղվաբույծները նշում են, որ մեղվաընտանիքի անկման հանգեցնող հիմնական գործոնը հանդիսանում են տզերն ու այլ վնասատու միջատները», – ասել է Գոմիրանովը:

2020 թվականին է Օստինի Տեխասի համալսարանի գիտնականները Science ամսագրում նեիկայացրել են մակաբույծների դեմ պայքարի նոր մեթոդը: Առաջարկել են պատվաստել բակտերիաների գենետիկորեն ձևափոխված շտամները մեղուների աղիներում:

Նման բակտերիաները խթանում են հատուկ հակավիրուսային պաշտպանական մեխանիզմը՝ ՌՆԹ միջամտությունը և ուժեղացնում են իմունային պատասխանը տզերի դեմ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ