Ռուս օդերևութաբանը պատմել է՝ ինչպես տաք ավազի մեջ ձու եփել

ՌԴ Կենտրոնական դաշնային շրջանում գրանցված ռեկորդային տաք ջերմաստիճանը թույլ է տալիս ձու եփել անմիջապես ավազի վրա: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է օդերևութաբանական կենտրոնի ղեկավար Ռոման Վիլֆանդը:

Ավելի վաղ օդերևութաբանական կենտրոնը հայտնել էր, որ մայիսի 18-ին Կենտրոնական դաշնային շրջանի մի շարք հատվածներում, այդ թվում՝ Մոսկվայում, ջերմաստիճանը կարող է հասնել 35 աստիճանի:

«Հավկիթները կարելի է եփել անմիջապես ավազի մեջ: Դրա համար կպահանջվի մոտ 30 րոպե: Բայց ավազը պետք է չոր լինի»,-ասել է Վիլֆանդը:

Նա ավելացրել է, որ ավազը պետք է գտնվի արևի տակ, այսինքն՝ դրա մակերեսի ջերմաստիճանը պետք է առավելագույնս բարձր լինի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ