Մյասնիկովը նշել է երեխաների համար մահացու վտանգավոր ուտելիքը

Ծիրանի և դեղձի կորիզը կարող են մահացու վտանգավոր լինել երեխաների համար, «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը:

Նրա խոսքով ՝ դրանք պարունակում են խիստ շարժուն թունավոր հեղուկ՝ սինիլային թթու:

«Մանկության տարիներին մենք այդ կորիզները քարով կոտրում էինք, ուտում: Սինիլային թթուն կարող է առաջացնել թունավորում, մինչև անգամ՝ մահ: Ամեն տարի այդ միջուկները ուտող երեխաները մահանում են, հենց ասինիլային թթվից թունավորվելուց հետո», – ասել է Մյասնիկովը:

Իր հերթին, կենսաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու Եկատերինա Բարանովան նշել է, որ երեխաները հաճախ ալերգիա են ունենում դեղձից:

«Շատերը վախենում են դեղձ ուտելուց: <…> Բայց եթե դրանք եփեք կամ մաքրեք կճեպը ու ներսի հատվածը, որտեղ շատ սպիտակուցներ կան, ապա ալերգիա չի լինի», – բացատրել է Բարանովան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ