Լավ է ոչ միայն ոսկորների համար. Ինչպե՞ս է կալցիումն ազդում առողջության վրա

Կալցիումը հայտնի է ոսկորների կառուցման գործում իր կարեւոր դերով: Սակայն դա այդ նյութի միակ առավելությունը չէ:

Իրականում կալցիումը պատասխանատու է նաեւ նյութափոխանակության մի քանի կարեւոր գործառույթի համար, ինչպիսիք են հորմոնի սեկրեցումը, մկանների ֆունկցիան եւ արյան շրջանառությունը:

Կալցիումը կարգավորում է արյան մակարդումը

Արյան մակարդման գործընթացը բարդ է եւ դրա վրա ազդում են մի շարք քիմիական նյութեր, որոնցից մեկը կալցիումն է: Այն նպաստում է արյան մակարդման կամ խտացմանը՝ կանխելով արյան անոթի վնասման դեպքում ավելորդ արյունահոսությունը:

Կալցիումն իջեցնում է արյան բարձր ճնշումը

Բավական քանակությամբ կալցիի օգտագործումն օգնում է վերահսկողության տակ պահել արյան ճնշումը: Հայտնի է, որ արյան բարձր ճնշումը ռիսկի գործոն է մի շարք քրոնիկ հիվանդությունների, այդ թվում՝ սրտի հիվանդությունների եւ շաքարախտի համար:

Կալցիումը պաշտպանում է քաղցկեղի որոշ տեսակներից

Հայտնի է նաեւ, որ կալցիումը պաշտպանում է քաղցկեղի մի քանի տեսակից, այդ թվում՝ հաստ աղիքի, շագանակագեղձի եւ կրծքի քաղցկեղից: Այս հարցի վերաբերյալ հետազոտությունները դեռ սահմանափակ են, բայց մի քանիսը ցույց են տվել, որ կալցիումով հարուստ սննդակարգի դեպքում քաղցկեղի ռիսկի նվազում է:

Կալցիումը կարգավորում է մկանների կծկումը

Մկանների ներսում կալցիումը նպաստում է սպիտակուցների փոխազդեցությանը կծկումների ժամանակ, այդ իսկ պատճառով այն շատ կարեւոր է մկանների առողջության համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ