Մեր հայրենակից Նուբար Աֆեյանի «Moderna» պատվաստանյութը ճանաչվեց աշխարհում լավագույնը

Աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության «Moderna» տեսակի պատվաստանյութը ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Moderna»-ն աշխարհի լավագույն պատվաստանյութ է ճանաչվել Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսում:

Հաղթողի հավակնորդների մեջ են եղել նաև «Pfizer», «Սպուտնիկ V», «AstraZeneca» պատվաստանյութերը:«Moderna» տեսակի պատվաստանյութը ստեղծել է աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը: Պատվաստանյութի օգտագործումը թույլատրված է նաև ԱՄՆ տարածքում:

2020թ. նոյեմբերի 16-ին «Moderna»-ն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ