Ում հետ է հանդիպելու Հայաստանում Սերգեյ Լավրովը. Սպասվելիք միջոցառումները՝ ժամ առ ժամ

Մայիսի 5-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Մայիսի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Մայիսի 6-ին ժ. 10:15-ին տեղի կունենա Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, իսկ 11։00-ին ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Այնուհետև կկայանա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը՝ ժ. 12:15-ին:

ՀՀ ԱԳՆ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ