6 մթերքներ, որոնք պետք է ներառեք ձեր սննդակարգի մեջ

1․Խաղող

Այս մթերքը իր մեջ պարունակում է բազմաթիվ կենսաֆլավոնոիդներ`հզոր հակաօքսիդիչներ, որոնք օգնում են կանխել տարբեր ուռուցքների զարգացումը:Խաղողի հյութը ոչ միայն կանխարգելում է քաղցկեղի առաջացումը, այլև ճնշում նրա աճը և  քաղցկեղի բջիջների տարածումը, բարձրացնում ընդհանուր դիմադրողականությունը։Ամենաօգտակարը խաղողի մուգ  տեսակներն են, հատկապես՝ կոնկորդը։Փորձագետները խորհուրդ են տալիս այն օգտագործել նրա կորիզն ու կեղևը։

2․Բրոկկոլի

Բանջարեղենի մեջ առկա է  գլյուկորաֆանինի, որը օրգանիզմում վերածվում է սուլֆորաֆանի,այն  էլ իր հերթին կանխում է քաղցկեղածին բջիջների զարգացումը: Այն ունի նաև հակաօքսիդանտային հատկություններ ու օգնում է բուժել ստամոքսի խոցը։Մեծ քանակությամբ վիտամին С է պարունակում, ինչպես նաև ֆլավոնոիդներ, որոնք օգնում են օրգանիզմին  յուրացնել վիտամին C-ն: Բացի դա, բրոկկոլին  պարունակում է նաև մեծ քանակությամբ հզոր հակաօքսիդանտներ՝ բետա-կարոտին, լյուտեին և այլն:

3․Գազար

Գազարի օգտագործումը նվազեցնում է թոքերի, կաթնագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Գիտնականները հայտնաբերել են նոր նյութեր՝ ֆալկարինոլ ու ֆալկարինոլին, որոնք օգնում են կանխարգելել քաղցկեղածին գոյացությունները: Գազարը հարուստ է բնական հակաօքսիդանտներով, որոնք տարբեր առողջարար հատկություններից զատ օրգանիզմում վերափոխվում են նաև վիտամին A-ի ու նպաստում առողջ մաշկ ունենալուն:

4․Լոլիկ

Լոլիկի գույնը պայմանավորված է նրանում եղած լիկոպինից, որը ածխաջրածին է՛ С40H56 բաղադրությամբ։Լիկոպինը ուժեղ հակաօքսիդանտ է, որը նվազեցնում է օքսիդացման արագությունը և  հնարավորություն է տալիս բջիջներին մուտացիայի ենթարկվել՝ դրանով իսկ կանխելով քաղցկեղի զարգացմումը։ Լոլիկը ավելի արդյունավետ է ազդում  ստամոքսի և շագանակագեղձի քացկեղի վրա։ Հետաքրքիր է, որ լոլիկի մածուկի մեջ լիկոպինի այդ կարաոտինոիդային պիգմենտները ավելի շատ են,քան թարմ լոլիկի մեջ։

5․Կանաչ թեյ

Կանաչ թեյը վաղուց է ապացուցել թոքերի, կրծքագեղձի, ուղիղ աղիքի ու շագանակագեղձի քաղցկեղը կանխելու իր ունակությունը։ Բրիտանացի գիտնականները կանաչ թեյի մեջ հայտնաբերել են մի նյութ՝ էպիգալոկատեխինի գալատ, որը ոչնչացնում է քաղցկեղի բջիջները:Էպիգալոկատեխինի գալատն ամենահզոր հակաօքսիդանտներից մեկն է, որը մեծ քանակությամբ պարունակվում է թեյի մեջ:

6․Հապալաս

Հապալասի հյութն արդյունավետ միջոց է համարվում արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարելու համար, պարզվել է Միսսուրիի համալսարանի նոր հետազոտությամբ: Հետազոտությունը ցույց է տվել, որ ճառագայթային թերապիայի հետևանքով քաղցկեղային բջիջների քանակությունը նվազել է 20 տոկոսով, իսկ հապալասի հյութի շնորհիվ՝ 25 տոկոսով: Սակայն ամենաներգործունը եղել է ճառագայթային թերապիայի և հապալասի հյութի զուգակցությունը: Այն ոչնչացրել է քաղցկեղային բջիջների մոտ 70 տոկոսը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ