Գերմանահայ բարերարը Ալավերդիում տուն է կառուցելու 120 օրվա գերությունից վերադարձած զինվորի համար

«Ալավերդիում դիմավորել եմ Համբուրգի հայ համայնքի ղեկավար, գործարար, բարերար Սերժ Անգելյանին», իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Պրն Անգելյանի հետ շրջել ենք քաղաքում, ծանոթացրել եմ արդյունաբերական ներուժին, քննարկել ենք ներդրումային ծրագրեր, նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն։

Քաղաքի` ԽՍՀՄ ժամանակներում ստեղծված գրեթե բոլոր (տասնյակ) արտադրական նշանակության շենքերը մասնավորեցված են, համայնքապատկան շենք-շինություններ գրեթե չկան, ինչը հավելյալ դժվարություններ է ստեղծում։

Ինչպես տեղեկացրել եմ, պրն Անգելյանը նաև Աքորիում տուն է կառուցելու 120 օրվա գերությունից վերադարձած մեր եղբոր` Ա.Գ.-ի համար։ Նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտված են, շուտով կմեկնարկի շինարարությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ