Հայաստանում արդեն գրեթե 200 մարդ է պատվաստվել AstraZeneca-ի պատվաստանյութով

Ապրիլի 16-ի ժամը 14:00-ի դրությամբ՝ արդեն գրեթե 200 մարդ է պատվաստվել բրիտանաշվեդական AstraZeneca պատվաստանյութով: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հիշեցնենք, որ Երեւանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է ապրիլի 13-ից, իսկ երկրի մարզերում՝ հաջորդ օրվանից: Ապրիլի 19-ից ծրագրվում է սկսել Sputnik V-ով պատվաստումը:

Հիշեցնենք, որ ռիսկի խմբերի շրջանում պտավաստումային գործընթացի ռիսկերը նվազեցնելու համար AstraZeneca պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.

  • 65 տարեկան եւ բարձր տարիքի անձանց
  • Բուժաշխատողներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
  • Քրոնիկ հիվանդներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
  • Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք

Sputnik V պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.

  • Բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան անձինք
  • Քրոնիկ հիվանդներ՝ 18-54 տարեկան անձինք
  • Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 18-54 տարեկան անձինք

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանը ձեռք է բերել «AstraZeneca» եւ «Sputnik V» պատվաստանյութերը` համապատասխանաբար 24 000 եւ 15 000 խմբաքանակներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ