Տղամարդու ոտքերը փքվել են մակաբույծ որդի պատճառով և կշռում են 50 կգ

38-ամյա Շահիդ Հուսեյնը մակաբույծ որդի պատճառով տառապում է փղախտով, տղամարդու ոտքերը ուռել են և 50 կգ են կշռում։

 Մակաբույծ որդը 5 տարի առաջ դարձել է տղամարդու օրգանիզմում ինֆեկցիայի զարգացման պատճառը:

Անցած տարիների ընթացքում Շահիդի խնայողություններից ոչինչ չի մնացել։ Հիմա նա չի կարողանում իր ընտանիքին պահել և ազգականներից է ֆինանսապես կախված:

 

Տղամարդը խոստովանում է, որ սկզբնական շրջանում դեռևս կարողանում էր ինչ-որ կերպ տեղաշարժվել, սակայն վերջին շրջանում դա գրեթե անհնար է: Շահիդը մի քանի բժիշկների է այցելել, սակայն անօգուտ. նրանց խոսքով՝ բուժելու համար նրա վիճակը չափից ավելի ծանր է: Նրա ընտանիքը հույս ունի դրսից աջակցություն ստանալ, որ տղամարդը կարողանա Իսլամաբադում բուժզննում անցնել: «Մենք հույս ունենք, որ մարդիկ կարձագանքեն և նրան կօգնեն»,- նշում են Շահիդի մերձավորները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ