Ճապոնիայում Կոկո անունով կատվին մեկ օրով նշանակել են ոստիկանական բաժնի ղեկավար

Ճապոնիայում Կոկո անունով կատուն մեկ օրով նշանակվել է Տոյամա քաղաքի ոստիկանության բաժանմունքի ղեկավար՝ տեղի բնակիչներից մեկի կյանքը փրկելու համար։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Ճապոնիայի Հանրային հեռուստաընկերությունը:

2020թ. քաղաքի բնակիչներից մեկը նկատել է փողոցում անշարժ նստած և ջրանցքին նայող Կոկո կատվին: Ջրանցքում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են տղամարդու մարմին: Ջրանցքից նրան հանելուց հետո հաջողվել է նրան գիտակցության բերել:

Պաշտոնը ստանձնելու երդման արարողության ժամանակ կատվի գլխին ոստիկանի գլխարկ է եղել, իսկ հագին՝ համազգեստ: Կատվի երդման տեքստում նշվել է. «Այսուհետ ևս հանդիսավոր կերպով երդվում եմ՝ ուշադիր լինել զբոսանքների ժամանակ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ